Logo

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը դավաճան է անվանել Մբապեին

13:19 / 07.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը դավաճան է անվանել Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեին:

«Կիլիանը 5 ամսվա ընթացքում անհրաժեշտ ջանքեր չգործադրեց: Դա մարզչի, մենեջերների, նախագահի և երկրպագուների խնդիրը չէ: Դա Մբապեի խնդիրն է, եթե քեզ համարում ես աշխարհի լավագույն հարձակվող, ապա պարտավոր ես համապատասխան մակարդակ ցույց տալ: Դու պետք է կռվես խաղընկերներիդ համար, երկրիդ և ակումբիդ համար: Ես չեմ կարողանում նայել, թե ինչպես է նա Ֆրանսիայի հավաքականի ճամբարում ժպտում: Այն, ինչ Կիլիանն արեց, դավաճանություն էր»,- 46-ամյա ֆրանսիացու խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ավարտված ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ռոտենը ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար քննադատում էր Կիլիան Մբապեին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա