Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունից (0-1) հետո պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ապագային վերաբերող հարցին:
«Դուք հիմա լո՞ւրջ եք խոսում, դուք ընդհանրապես ֆուտբոլից հասկանո՞ւմ եք»,- 50-ամյա գործարարի խոսքը մեջբերում է RMC-ն:
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն փարիզյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի ամռանը: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ ՊՍԺ-ն նվաճել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչումը և դուրս է եկել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ: