Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպել է Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնի հորը և եղբորը:
Sports Zone-ի տեղեկություններով, փարիզյան ակումբի նախագահը նախնական բանակցություններ է վարել՝ փորձելով բանավոր համաձայնության գալ: Անգլիացու խաղով հիացած է իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկոն, որը մոտ ժամանակներում կգլխավորի ՊՍԺ-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարի Քեյնի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Անգլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն «Տոտենհեմի» կազմում մասնակցել էր 48 խաղի, խփել 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


