Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար, հայտնում է RMC Sport-ը:
Հանրահայտ գործարարը 2018-ին օգտագործել է իր դիրքը` Կատարի սուվերեն ֆոնդի (QIA) առանցքային համարվող քվեն իր օգտին փոխելու համար:
Ենթադրվում է, որ 51-ամյա Ալ-Խելաիֆին օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Քաթարի սուվերեն ֆոնդին փոխել դիրքորոշումը Lagardere ընկերության կառավարման հետ կապված վեճի հարցում:
ՊՍԺ-ի նախագահը մեղադրվում է նաև որոշիչ ձայներ գնելու և քվեարակության իրավունքը խախտելու համար: