Logo

ՊՍԺ-ի նախագահ. «Մեր դիրքորոշումը չի փոխվել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.08.2021ՍՊՈՐՏ
ի նախագահ. Մեր դիրքորոշումը չի փոխվել - ՊՍԺ-ի նախագահ. «Մեր դիրքորոշումը չի փոխվել»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անդրադարձել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության թեմային:

«Ակումբի դիրքորոշումը պարզ է, ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ նույնն է: Մենք չենք փոխի մեր պահանջները ու դրանք չենք կրկնի»,- Marca-ն մեջբերում է փարիզյան ակումբի նախագահի խոսքը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ «Արքայական ակումբը» նախօրեին կատարել է վերջնական առաջարկ՝ Մբապեի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբին առաջարկելով 170 մլն եվրո՝ ևս 10 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ:

Միաժամանակ նշվում է, որ Մբապեն չի պատրաստվում կոնֆլիկտ հրարել, եթե գործարքը չկայանա: Այդ դեպքում ֆրանսիացին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի ՊՍԺ-ում, որից հետո կտեղափոխվի «Ռեալ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ