ՊՍԺ-ի նախագահ ու սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին, հաղորդում է RMC Sport-ը:
«Դուք անընդհատ քննադատում եք մեզ, կասկածներ ունեք մեր վերաբերյալ։ Մենք ապացուցեցինք մեր հաղթելու ունակությունը, մենք Չեմպիոնների լիգայի հաղթողներն ենք։ Կարող ենք հպարտանալ։ Մենք խաղացել ենք ամբողջ Ֆրանսիայի համար, ոչ միայն Փարիզի։ Շատ երկրպագուներ ունենք, ինչը մեզ հպարտացնում է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզչին, խաղացողներին, Լուիշ Կամպուշին»,- ասել է կատարցին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը:


