Logo

ՊՍԺ-ի մարզական տնօրեն. «Մբապեն ուզում է միանալ «Ռեալին»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.08.2021ՍՊՈՐՏ
ի մարզական տնօրեն. Մբապեն ուզում է միանալ Ռեալին - ՊՍԺ-ի մարզական տնօրեն. «Մբապեն ուզում է միանալ «Ռեալին»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

«Կիլիան Մբապեն ցանկանում է միանալ «Ռեալին», ու մենք նրան հետ չենք պահի: Մենք մերժել ենք «Ռեալի» առաջին առաջարկը, սակայն եթե մեր պայմանները բավարարվեն, տեսնենք»,- ասել է Լեոնարդոն RMC Sport-ի զրույցում:

Հիշեցնենք, որ երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին, ըստ որի՝ «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել ՊՍԺ-ին Մբապեի տրանսֆերի հարցով: «Արքայական ակումբը» տրանսֆերի դիմաց առաջարկել էր 160 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ