Logo

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչն ու նրա որդին ձերբակալվել են

15:19 / 30.06.2023• Ֆուտբոլ
null

Նիսի ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեին և նրա որդուն՝ Ջոն Վալովիչ-Գալտյեին, հայտնում է RMC-ն:

Նրանք մեղադրվում են ռասիզմի մեջ: Գալտյեները հունիսի 30-ին հարցաքննության են հրավիրվել ռասայական և կրոնական խտրականության գործով, իսկ հետո բերման ենթարկվել։ Իրավապահ մարմիններն ունեն 24 ժամ, որի ընթացքում ֆրանսիացի մասնագետին և նրա որդուն կարող են ազատ արձակել կամ մեղադրանք առաջադրել։

Ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ Գալտյեն «Նիսը» գլխավորելու ժամանակ դժգոհել էր, որ թիմում շատ են սևամորթ և մահմեդական ֆուտբոլիստները: Ֆրանսիացի մասնագետը «Նիսում» աշխատել է 2021-2022-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ