Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից վարձավճարով տեղափոխվեց գերմանական «Լայպցիգ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կանցկացնի գերմանական ակումբում: Օրեր առաջ ՊՍԺ-ն 6 միլիոն եվրոյով հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» վերադարձրել էր Սիմոնսին:
Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը «ՊՍՎ Էյնդհովենի» կազմում մասնակցել էր 48 խաղի, խփել 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: