Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը Ստամբուլը ներկայացնող թիմում վարձավճարով հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, կխաղա «37» համարի մարզաշապիկով:
Փարիզյան գրանդի կազմում Շկրինյարն անցկացրել է 37 հանդիպում, խփել մեկ գոլ: