Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կվիրահատվի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա խաղում (3-0) աքիլեսյան ջիլի պատռվածք էր ստացել և հարկադրված փոխարինվել: Վերականգնման ժամկետներ դեռ չեն նշվում։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը 15 հանդիպման է մասնակցել ՊՍԺ-ի կազմում, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել: