Logo

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

18:44 / 02.09.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Դանիլու Պերեյրան կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ ակումբները 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հասել են համաձայնության. «Ալ Իթիհադը» պորտուգալացու տեղափոխության համար Ֆրանսիայի չեմպիոնին վճարելու է 5 միլիոն եվրո։

Պերեյրան սեպտեմբերի 2-ին Փարիզում բուժզննում է անցել նոր ակումբի համար։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Պարի Սեն-Ժերմենում» հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, 157 խաղում խփել է 10 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Պերեյրան 2015 թվականից հրավիրվում է Պորտուգալիայի ազգային հավաքական, որի կազմում 2016 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ