«Ֆիորենտինան» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից ձեռք է բերել երիտասարդ կիսապաշտպան Շեր Ն'Դուրիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Սենեգալցին 4,5 տարվա պայմանագիր է կնքել «Մանուշակների» հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո:
20-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է Ստամբուլի «Բեշիկթաշում», անցկացրել է 22 հանդիպում, խփել մեկ գոլ, կատարել երկու ասիստ։
📸💜⚜️#forzaviola #fiorentina pic.twitter.com/w5sdEZomgG
— ACF Fiorentina (@acffiorentina) February 3, 2025