Logo

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը «Բավարիայի» դեմ խաղից առաջ գիշերն անցկացրել է գիշերային ակումբում

19:16 / 13.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից մեկը խախտել է մարզական ռեժիմը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից առաջ, հաղորդում է լրագրող Ռոմեն Մոլինան։

Ֆուտբոլիստը, որի անունը չի նշվում, հանդիպումից երկու օր առաջ ամբողջ գիշերն անցկացրել է Փարիզի գիշերային ակումբներից մեկում։ Նա այնտեղից հեռացել է առավոտյան ժամը 6-ին։ «Բավարիայի» դեմ պատասխան խաղում այդ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել ՊՍԺ-ի մեկնարկային կազմում։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել էր  «Բավարիային» և դուրս մնացել պայքարից։ Առաջին խաղում ևս հաղթել էր Գերմանիայի չեմպիոնը (1-0)։

Ֆրանսիայի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում նույնպես Չեմպիոնների լիգայում պայքարն ավարտել էր 1/8 եզրափակիչից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ