Logo

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները թեթևություն են զգում Մբապեի հեռանալուց հետո

20:28 / 01.10.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները և նրանց շրջապատի անդամները թեթևություն են զգում Կիլիան Մբապեի` ակումբից հեռանալուց հետո։

Foot Mercato-ի համաձայն` հարձակման գծի մի շարք ֆուտբոլիստներ այլևս ճնշում չեն զգում։ Նրանք ստիպված էին հարմարվել Մբապեի խաղին։

25-ամյա Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ում գոհ են նաև այն հարցում, որ արդեն ակումբի հարցերին չի խառնվում նրա մայրը` Ֆայզա Լամարին։ «Պարի Սեն-Ժերմենում» Լամարիին բնութագրում էին` որպես բռնապետի։

Լամարիի հեռանալուց հետո ՊՍԺ-ի տնային` «Պարկ դե Պրենս» ստադիոնի VIP սրահում բոլորն ավելի հանգիստ են շփվում և փոխանակում կարծիքներ։ Մինչև այդ, բոլոր խոսակցություններն անցում էին Լամարիի միջամտությամբ։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն փարիզյան գրանդում հանդես է ելել 2017-2024 թթ., 308 խաղում խփել 256 գոլ, կատարել 108 արդյունավետ փոխանցում։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ