Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Լիգա 1-ի 26-րդ տուրում 3-1 հաշվով «Մարսելին» հաղթելուց հետո ծաղրել են մրցակցին:
Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները լուսանկարվել են հանդերձարանում` ցույց տալով հարավկորեացի վինգեր Լի Կան Ինի` 19 համարի մարզաշապիկն ու շորտը: Այդպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Մարսելի» նկատմամբ ունեն 19 միավորի առավելություն:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը վաստակել է 68 միավոր և առաջատարն է: