Logo

ՊՍԺ-ի երկրպագուները սուլել են Մեսիին. Անրին արձագանքել է

14:41 / 03.04.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի երկրպագուները «Լիոնի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի 29-րդ տուրի տնային հանդիպումից առաջ սուլել են, երբ «Պարկ դե Պրենս» ստադիոնի հաղորդավարը կազմերը ներկայացնելիս նշել է փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունը, հայտնում է BBC Sport-ը:

Աշխարհի նորընծա չեմպիոնին սուլելուն արձագանքել է Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող, կատալոնական «Բարսելոնայում» Մեսիի նախկին ակումբակից Թիերի Անրին:

«Ամոթալի էր «Պարկ դե Պրենսում» Մեսիի հասցեին սուլոցներ լսելը: Դուք չեք կարող սուլել թիմի լավագույն խաղացողներից մեկին, որը դարձել է 13 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում: Ցանկանում եմ, որ Մեսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»: Չգիտեմ, թե ինչպես նա կվարվի: Ինձ դուր չեկավ, թե ինչպես Լեոն հեռացավ «Բարսելոնայից»: Ֆուտբոլի հանդեպ սիրո համար նա պետք է վերադառնա Կատալոնիա»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է Amazon Prime-ը:

ՊՍԺ-ն տանը 0-1 հաշվով պարտվել էր «Լիոնին»: Այդ հանդիպումը 50-րդն էր 35-ամյա Մեսիի համար Ֆրանսիայի առաջնությունում: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ՊՍԺ-ի կազմում չորս անընդմեջ խաղում գոլի հեղինակ չի դարձել:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագը ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2021 թվականի օգոստոսից: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա