Logo

ՊՍԺ-ի երկրպագուներն ակցիա կիրականացնեն Մեսիի դեմ

18:02 / 16.03.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի որոշ երկրպագուներ ծրագրում են սուլել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին՝ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար:

«Մենք կսուլենք նրան, քանի որ նա չափից դուրս շատ է վաստակում, սակայն խաղադաշտում չի նվիրվում: Չենք ցանկանում, որ դա շարունակվի»,- ֆրանսիական ակումբի «Ուլտրասների» խոսքը մեջբերում է լրագրող Դանիլ Գիլը:

Աշխարհի նորընծա չեմպիոնի դեմ ակցիան կիրականացվի առաջիկա տնային խաղում, որը կկայանա մարտի 19-ին: Փարիզցիները Լիգա 1-ի 28-րդ տուրում կմրցեն «Ռենի» հետ:

Հիշեցնենք, որ 35-ամյա արգենտինացին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականից։ Այս ու նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն չէր կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա