Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումից առաջ զանգվածային բախում է տեղի ունեցել իտալական «Միլանի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուների միջև, հաղորդում է Corriere della Sera-ը։
Շուրջ 50 ֆանատներ բախվել են Միլանում։ Դանակահարել են ՊՍԺ-ի երկրպագուներից մեկին։ 34-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Միլան» - ՊՍԺ խաղը կկայանա նոյեմբերի 7-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին ու կցուցադրվի Ֆասթ Սպորտ 1-ի ուղիղ եթերում։