Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն նոր մրցաշրջանում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լիգա 1-ում:
Փարիզյան գրանդը չորրորդ տուրում ընդունեց «Բրեստին» և առավելության հասավ 3-1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն, մեկ գոլ էլ խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը:
ՊՍԺ-ն 12 միավորով վերադարձավ առաջին տեղ, «Բրեստը» երեք միավորով 12-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, չորրորդ տուր
ՊՍԺ - «Բրեստ»` 3-1 (տեսանյութ)
Ուսման Դեմբելե, 42, 74, Ֆաբիան Ռուիս, 73 - Ռոմեին Դել Կաստիլյո, 29 (11մ)


