Logo

ՊՍԺ-ի ավտոբուսը հարձակման է ենթարկվել Բիլբաոյում

17:50 / 11.12.2025Ֆուտբոլ
null

«Պարի Սեն-Ժերմենի» ավտոբուսը հարձակման է ենթարկվել Բիլբաոյում «Աթլետիկի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի խաղից (0-0) հետո, հայտնում է RMC Sport-ը:

Խաղից հետո հյուրանոցի մոտ բասկ երկրպագուները քարեր են նետել ավտոբուսի ուղղությամբ: Ավտոբուսը երկու տեղից վնասվել է: Ոչ ոք չի տուժել, քանի որ հարձակման ժամանակ ավտոբուսում մարդ չի եղել: 

ՊՍԺ-ն առավոտյան այլ ավտոբուսով է ուղևորվել օդանավակայան, քանի որ գրոհի ենթարկված տրանսպորտային միջոցը հնարավոր չի եղել վարել: 

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ