Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարկինյոսը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը 300 հաղթանակ է տարել ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ-ի ավագը ռեկորդային հաղթանակը գրանցել է «Մոնպելիեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի խաղում (3-0)։
29-ամյա Մարկինյոսը 2013 թվականից է խաղում ՊՍԺ-ում, որի կազմում անցկացրել է 419 հանդիպում, դարձել 38 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։