Logo

ՊՍԺ-ի առաջին նորեկը 2024-ին

19:47 / 01.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի կազմը համալրել է բրազիլական «Սան Պաուլուի» պաշտպան Լուկաս Բերալդոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են 5,5 տարվա պայմանագիր։ ՊՍԺ-ում բրազիլացին կխաղա 35 համարի մարզաշապիկով։

Ոչ պաշտոնական տվյալներով, 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո։

Բրազիլիայի ավարտված առաջնությունում Բերալդոն «Սան Պաուլուի» կազմում մասնակցել է 24 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ