Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 12-րդ տուրում ընդունեց «Թուլուզին» և առավելության հասավ 3-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպաններ Ժոաու Նևեշն ու Վիտինյան, և բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 32 միավորով առաջատարն է: «Թուլուզը» 15 միավորով 10-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 12-րդ տուր
ՊՍԺ - «Թուլուզ»` 3-0 (տեսանյութ)
Ժոաու Նևեշ, 35, Լուկաս Բերալդո, 84, Վիտինյա, 90+1