Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Փարիզի ՊՍԺ-ն կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ Դիմակայության առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է 1-0 հաշվով։ Պատասխան հանդիպումն ակումբները կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
ՊՍԺ. Դոնարումա, Հակիմի, Մարկինյոս, Բերալդո, Մենդեշ, Զայիր-Էմերի, Վիտինյա, Ռուիս, Դեմբելե, Ռամուշ, Մբապե։
«Բորուսիա». Կոբել, Ռայերսոն, Հումելս, Շլոտերբեկ, Մատսեն, Զաբիտցեր, Ջան, Սանչո, Բրանդտ, Ադեյեմի, Ֆուլկրուգ։
Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։
ՊՍԺ - «Բորուսիա». Թիմերի 4-րդ ու ամենավճռորոշ բախումն այս մրցաշրջանում