Նիդերլանդական ՊՍՎ-ն պատմության մեջ երկրորդ թիմն է, որը եվրագավաթային խաղում «Լիվերպուլի» «Էնֆիլդ» ստադիոնում խփել է 4 կամ ավելի գոլ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մադրիդի «Ռեալն» է այս ցուցանիշով պատմության մեջ առաջին թիմը: «Արքայական ակումբը» 2023 թվականի փետրվարին՝ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում 5-2 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին»:
Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում տանը 1-4 հաշվով պարտվել էր ՊՍՎ-ին:
Second team to ever score 4+ goals against Liverpool at Anfield in European competition, after Real Madrid in February 2023 (5). Iconic 🤩 #LIVPSV #UCL pic.twitter.com/q1s24FVxSQ
— PSV (@PSV) November 27, 2025
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


