Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենում» ֆուտբոլիստներին արգելել են սնվելու ընթացքում օգտվել հեռախոսներից, տեղեկացնում է L'Equipe-ը։
Նոր կանոնները սահմանել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտյեն։ Այսուհետ արգելվում է նաև ուշանալ մարզումներին։ Առանց հարգելի պատճառի ուշացած խաղացողները կզրկվեն մարզմանը մասնակցելուց։
Այս օրերին ՊՍԺ-ն շրջագայում է Ճապոնիայում և այդ երկրի ակումբների հետ ընկերական խաղերի միջոցով պատրաստվում է նոր մրցաշրջանին։ Հուլիսի 20-ին Գալտյեի կոլեկտիվը Տոկիոյում 2:1 հաշվով հաղթել էր «Կավասակի Ֆրոնտալեին»։ Յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ էին խփել Լիոնել Մեսին և Առնո Կալիմուենդոն։
Ֆրանսիայի գործող չեմպիոնը պատրաստվում է Լիգա 1-ի հերթական առաջնությանը, որի մեկնարկային տուրում օգոստոսի 6-ին մրցելու է «Կլերմոնի» հետ։


