Ֆրանսիական Լիգա 1-ի 4-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Մոնակոյի» հետ։ Արձանագրվեց 1-1 հաշիվը։
«Մոնակոյի» գերմանացի հարձակվող Կևին Ֆոլանդի գոլին ՊՍԺ-ն ընդմիջումից հետո պատասխանեց բրազիլացի հարձակվող Նեյմար՝ 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով։
4 տուրերից հետո վաստակած 10 միավորով ՊՍԺ-ն առաջին հորիզոնականում է։ «Մոնակոն» 5 միավորով 12-րդն է։
Հաջորդ տուրում ՊՍԺ-ն կմրցի «Թուլուզի», իսկ «Մոնակոն»՝ «Տրուայի» հետ։
VBET ընկերությունը «Մոնակո» ՖԱ-ի պաշտոնական գործընկերն է։
Ֆրանսիայի առաջնություն, 3-րդ տուր
ՊՍԺ - «Մոնակո»՝ 1-1
Նեյմար, 70 (11մ) - Կևին Ֆոլանդ, 20