Կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը լքել «Բարսելոնան»։
AS-ի լրագրող Խավի Միգելի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը ՊՍԺ-ին առաջարկել է «Դեմբելե-Անխել դի Մարիա» փոխանակություն, սակայն փարիզցիները մերժումով են պատասխանել։
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։