Logo

ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով, Մբապեի դուբլը (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:52 / 22.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Այաչոյի» հետ ու հասավ վստահ հաղթանակի՝ 3-0:

Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

ՊՍԺ-ն 32 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը և 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լորյենից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Այաչոն» 18-րդն է՝ 8 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Այաչո» - ՊՍԺ՝ 0-3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 24, 82, Լիոնել Մեսի, 78

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ