ՊՍԺ-ն ռեկորդային՝ 11-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթակիր։
Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոն մրցեց գավաթակիր «Նանտի» հետ և վստահ հաղթանակ տարով 4-0 հաշվով։
Թել Ավիվի «Բլումֆիլդ» մարզադաշտում կայացած խաղում փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Մեկական անգամ աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որոնց գոլերը տպավորիչ ստացվեցին։
Ֆրանսիայի սուպերգավաթ
ՊՍԺ - «Նանտ»՝ 4-0
Լիոնել Մեսի, 22, Նեյմար, 45, 82 (11մ), Սերխիո Ռամոս, 57


