ՊՍԺ-ի ղեկավարությունը դեռ հույս ունի թիմում պահել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին՝ հաղորդում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը շարունակում է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ քննարկել պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ ՊՍԺ-ն Մբապեին ցանկանում է դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ինչպես նաև նրան առանցքային դեր վստահել։
Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է, որ 23-ամյա Մբապեն ցանկանում է ամռանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել, սակայն նախօրեին ֆրանսիացին հայտարարեց, որ ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է Լիգա 1-ի 21 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։