Logo

ՊՍԺ-ն 400 միլիոն եվրո է պահանջում Մբապեի համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:50 / 12.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է 400 միլիոն եվրոյով վաճառել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքը, հայտնում է պորտուգալացի ինսայդեր Անտերո Էնրիկեն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 23-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ՊՍԺ-ի ղեկավարությունից և մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել թիմը: Ավելի ուշ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը հերքել էր այդ լուրը:

Մբապեի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է ՊՍԺ-ի 12 խաղի, խփել 11 գոլ: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը 160 միլիոն եվրո է գնահատում հաձրակվողի տրանսֆերային արժեքը:

ՊՍԺ-ի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Ռամոս. «Ես չեմ հավատում Մբապեի վերաբերյալ լուրերին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ