Logo

ՊՍԺ-ի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:09 / 12.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 42 անընդմեջ խաղում գոլ է խփել, հայտնում է Opta-ն:

Հոկտեմբերի 11-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում փարիզյան ակումբը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցել էր պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Նախորդ անգամ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գոլ չի խփել 2015 թվականի նոյեմբերին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (0-1):

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 8 միավորով գլխավորում է H խումբը: Մայրաքաղաքային ակումբը տարել է 2 հաղթանակ և գրանցել 2 ոչ-ոքի: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Լիսաբոնի «Բենֆիկան»։ Թուրինի «Յուվենտուսն» ու իսրայելական «Մաքաբի Հայֆան» հավաքել են 3-ական միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ