ՊՍԺ-ի և Նիդեռլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հաղորդում է Il Messaggero-ն։
Ըստ աղբյուրի՝ նիդեռլանդցի ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են «Ռոմային»։ Հաղորդվում է, որ իտալական ակումբը կարող է հրաժարվել գործարքից, քանի որ Վեյնալդումի ֆինանսական պահանջները բավականին բարձր են։
2021/22 մրցաշրջանում 31-ամյա նիդեռլանդցի կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Ֆրանսիական ԶԼՄ-ներում նրա տրանսֆերը տարվա ձախողում են համարում։


