Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը 2-1 հաշվով առավելության հասավ «Նիսի» նկատմամբ:
29-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը կարիերայի 60-րդ գոլը խփեց տուգանային հարվածով։ 47-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Նիսի» ֆրանսիացի հարձակվող Գայետան Լաբորդը: ՊՍԺ-ի հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն:
9 տուրից հետո ՊՍԺ-ն 25 միավորով առաջատարն է և 2 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ «Նիսն» 8 միավորով 13-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր
ՊՍԺ - «Նիս»՝ 2-1 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 29, Կիլիան Մբապե 83 - Գայետան Լաբորդ, 47
Messi freekick clipped ✅ #PSGOGCN
— Clip My Football © (@ClipMyFootball) October 1, 2022
ᶠᵒˡˡᵒʷ ᵘˢ ᶠᵒʳ ᵐᵒʳᵉ ᵍᵒᵃˡˢ ᵃⁿᵈ ˢᵏᶦˡˡˢ ᵛᶦᵈᵉᵒˢ pic.twitter.com/XtQ2MpSBlU