Logo

ՊՍԺ-ն տրանսֆեր է համաձայնեցրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:26 / 25.07.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական «Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կտեղափոխվի Փարիզի ՊՍԺ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Փարիզյան թիմը 24-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Կողմերը երկարաժամկետ համաձայնագիր կստորագրեն: Սանշեշը ՊՍԺ-ում տարեկան 5 միլիոն եվրո կվաստակի: Մնում է միայն ակումբները համաձայնեցնեն տեղափոխության արժեքը: 

Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: Սանշեշը Ֆրանսիայի Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ