Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ևս մեկ տրանսֆեր իրականացնել: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել իտալական «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին:
ՊՍԺ-ն մտադիր է 20-ամյա հարձակվող Առնո Կալիմուեդոյին ֆրանսիական «Ռենին» վաճառել 24-25 միլիոն եվրոյով, իսկ դրանից հետո իրականացնել Ռուիսի տրանսֆերը: Իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս ամռանն արդեն ձեռք է բերել պաշտպաններ Նունու Մենդեշին, Նորդի Մուկիելեին, կիսապաշտպաններ Վիտինյային, Ռենատու Սանշեշին և հարձակվող Յուգո Էկիտիկեին (վարձավճար):


