Logo

Ռամոսը կիսատ է թողել ՊՍԺ-ի մարզումը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:06 / 30.01.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կրկին առողջական խնդիրներ ունի:

Նախորդ շաբաթ իսպանացին ամբողջական հանդիպում անցկացրեց Լիգա 1-ում՝ խփելով իր առաջին գոլը փարիզյան թիմի կազմում: 

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Ռամոսը մկանային ցավ է զգացել ու կիսատ թողել մարզումը: Վնասվածքի լրջության մասին կհայտատարվի լրացուցիչ բուժզննումից հետո: Նշվում է, որ փետրվարի 1-ին «Նիսի» դեմ կայանալիք հանդիպումը 35-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի:

Հիշեցնենք, որ ամռանն իսպանացի պաշտպանը լքել էր «Ռեալն» ու համալրել ՊՍԺ-ի շարքերը: Փարիզ տեղափոխությունից հետո Ռամոսը 5 անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ ընդհանուր առմամբ խաղալով 283 րոպե: 

ՊՍԺ - «Նիս» հանդիպումը կայանալու է փետրվարի 1-ին՝ 00:15-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա