«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարիերան կշարունակի Փարիզում:
Ինչպես հաղորդում է Foot Mercato-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՍԺ-ի հետ:
Մրցաշրջանի ավարտին լրանալու է 24-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը, և նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել փարիզյան ակումբ:
Վերջին խաղերում «Բարսելոնան» Դեմբելեին չէր ընդգրկում թիմի հայտացուցակում, քանի որ վերջինս հրաժարվել էր երկարաձգել պայմանագրի ժամկետը:
Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույների» կազմում Ուսմանն անցկացրել է 11 հանդիպում՝ դարձել 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: