«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում՝ հաղորդում է «Calal+»-ը։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստով ՊՍԺ-ն է հետաքրքրված։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը կապ է պահպանում Ռեշֆորդի հետ ու ծրագրում է նրան թիմ հրավիրել, եթե Կիլիան Մբապեն որոշի լքել Փարիզը։ Ռեշֆորդին նույնպես հետաքրքրել է կարիերան ՊՍԺ-ում շարունակելու տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրած 13 խաղում դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 85 մլն եվրո է գնահատում Ռեշֆորդի շուկայական արժեքը։