Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Թուլուզին»:
Քրիստոֆ Գալտյեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան հարձակվողներ Նեյմարն ու Կիլիան Մբապեն և իսպանացի պաշտպան Խուան Բերնատը:
ՊՍԺ-ն 13 միավորով առաջատարն է, «Թուլուզը» 5 միավորով 13-րդն է:
Լիգա 1, 5-րդ տուր
«Թուլուզ» - ՊՍԺ՝ 0-3 (տեսանյութ)
Նեյմար, 37, Կիլիան Մբապե, 50, Խուան Բերնատ, 90