Logo

ՊՍԺ-ն Իկարդիին հասկացրել է, որ նրա հետ ծրագրեր չունի

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:18 / 11.08.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին հասկանալ է տվել, որ ակումբը նրա հետ ծրագրեր չունի, գրում է RMC Sport-ը:

Իկարդին «անցանկալի» ֆուտբոլիստների անվանացուցակում է: Ակումբը չի ցանկանում, որ արգենտինացին մարզվի ընդհանուր խմբի հետ: Արդեն կայացվել է որոշում, ըստ որի՝ Մաուրո Իկարդին առանձին կմարզվի:

Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը դուրս էր մնացել Լիգա 1-ի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կլերմոնի» դեմ արտագնա խաղի հայտացուցակից:

29-ամյա հարձակվողի և փարիզյան ակումբի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ն արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ