Logo

ՊՍԺ-ն թիրախավորել է «Բավարիայի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:18 / 19.07.2022• ՍՊՈՐՏ
Լուկաս Էրնանդես

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսի տրանսֆերային իրավունքը:

Ինսայդեր Ադրիեն Գրենյեի հաղորդմամբ՝ փարիզյան թիմը պատրաստվում է Էրնանդեսի տեղափոխության համար բանակցություններ սկսել «Բավարիայի» հետ:

Լուկաս Էրնանդեսը 2019 թվականի ամռանն է 80 միլիոն եվրոյով Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել «Բավարիա», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ