Logo

ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքած կիսապաշտպանը կխաղա Գերմանիայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:15 / 21.08.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն երկարաձգել է ֆրանսիացի կիսապաշտպան Ջունիոր Դինա Էբիմբեի հետ պայմանագրի ժամկետը և ֆուտբոլիստին վարձակալական հիմունքով ուղարկել է Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող Ֆրանկֆուրտի «Այնտրախտ», հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:

Էբիմբեն նոր պայմանագրով ՊՍԺ-ի ֆուտբոլիստ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ «Այնտրախտում» 21-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ ելույթ կունենա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ջունիոր Դինա Էբիմբեն ՊՍԺ-ի ակադեմիայի սան է, ակումբի համակարգին միացել է 2015 թվականին: Նա վարձավճարով խաղացել է նաև ֆրանսիական «Հավրում» ու «Դիժոնում»: Էբիմբեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 14 խաղի, աչքի է ընկել 1 գոլային փոխանցումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ