Logo

Պրոսինեչկի. ««Բարսան» «Ռեալից» ավելի լավ է խաղում»

19:27 / 05.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոբերտ Պրոսինեչկին խոսել է երկու ակումբների մարզավիճակի մասին։

«Ես երկրպագում եմ «Ռեալին», քանի որ իմ առաջին լուրջ ակումբն է եղել։ «Բարսելոնան», նույնպես, հիասքանչ ու տպավորիչ ակումբ է։ Ես դրա մասին միշտ նշել եմ։

Ինչ վերաբերում է «Էլ կլասիկոյին», ապա «Բարսայում» Ֆլիկի օրոք հիանալի մթնոլորտ է տիրում։ Ֆուտբոլիստները պայքարում են մինչև վերջ, իսկ 4-0 հաշվով հաղթանակը դրա ապացույցն է։

«Բարսան» «Ռեալից» ավելի լավ է խաղում` չնայած «Արքայական ակումբում» բազմաթիվ աստղեր են հանդես գալիս։ Բոլոր ֆուտբոլիստները, հանուն Ֆլիկի, պատրաստ են, նույնիսկ, մեռնել դաշտում»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ռոբերտ Պրոսինեչկին «Ռեալում» հանդես է եկել 1991-94 թթ., իսկ «Բարսելոնայում»` 1995-96 թթ.։  Այս տարվա փետրվարից նա մարզում է Չեռնոգորիայի ազգային հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ