Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում պատմական ռեկորդ է գրանցվել, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Առաջին անգամ 9 խաղում հյուրընկալվող ակումբները մրցակիցների դարպասը գրավել են նվազագույնը երկու անգամ։ Այդ խաղերում «Բորնմութը» հաղթել է «Նյուքասլին» (4-1), «Լիվերպուլը»` «Բրենթֆորդին» (2-0), «Ֆուլհեմը»` «Լեսթերին» (2-0), «Քրիստալ Փելասը»` «Վեսթ Հեմին» (2-0), «Բրայթոնը»` «Մանչեսթեր Յունայթեդին» (3-1), «Մանչեսթեր Սիթին»` «Իփսվիչ Թաունին» (6-0), «Ասթոն Վիլան» «Արսենալի» դեմ արտագնա խաղում ոչ-ոքի (2-2) է գրանցել, «Տոտենհեմը» պարտվել է «Էվերթոնին» (2-3), իսկ «Սաութհեմփթոնը»` «Նոթինգեմ Ֆորեսթին» (2-3)։
22-րդ տուրում կկայանա ևս մեկ հանդիպում. հունվարի 20-ին Լոնդոնի «Չելսին» կընդունի «Վուլվերհեմփթոնին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։