Logo

Պրեմիեր լիգայի տաղանդը գրավել է «Բավարիայի», «Լայպցիգի» ու «Տոտենհեմի» ուշադրությունը

13:37 / 16.04.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան», «Լայպցիգը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են Թայլեր Դիբլինգի ծառայություններով, գրում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

19-ամյա տաղանդավոր վինգերը, մեծ հավանականությամբ, առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանին կհեռանա «Սաութհեմփթոնից», որը Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ կորցրել է բարձրագույն դիվիզիոնում մնալու մաթեմատիկական շանսը: Անգլիացին նախապատվությունը տալիս է Բունդեսլիգա տեղափոխությանը, իսկ նրա համար «Սաութհեմփթոնը» պահանջում է 70 միլիոն եվրո:

Դիբլինգն այս մրցաշրջանում 33 խաղում 4 գոլ է խփել ու կատարել 2 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ