Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստների ցանկը։
Այն գլխավորում է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին։ Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (260 գոլ) Ալան Շիրերը չորրորդն է, իսկ «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը` 5-րդը։
Լավագույն տասնյակում են նաև Կևին դե Բրույնեն, Էրիկ Կանտոնան, Հարի Քեյնը, Ռոբի Քինն ու Ֆրենկ Լեմպարդը։


