Logo

Պրեմիեր լիգայի նորեկը նոր պայմանագիր է կնքել ավագի հետ, որը կգրանցի պատմական ցուցանիշ

16:05 / 10.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Լութոն Թաունը» նոր պայմանագիր է կնքել թիմի ավագ, Կոնգոն ներկայացնող կիսապաշտպան Պելի Ռուդոկ Մպանզուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականից է խաղում «Լութոնի» կազմում: Կիսապաշտպանը կդառնա պատմության առաջին ֆուտբոլիստը, որը նույն թիմի կազմում կխաղա Անգլիայի 5 տարբեր դիվիզիոններում:

Նախկինում Մպանզուն «Լութոնի» կազմում խաղացել էր Անգլիայի Ազգային լիգայում (5-րդ դիվիզիոն), Լիգա 2-ում, Լիգա 1-ում և Չեմպիոնշիփում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ